Ադրբեջանի անուղեղ կառավարության հերթական հայտարարությունը. հայերը «ցեղասպանություն» են գործել իրենց նկատմամբ
Ադրբեջանի կառավարությունը չի դադարեցնում հանրությանը զարմացնել իր անուղեղությամբ և ամեն անգամ իրեն ոչխարի տեղ դնելով այնպիսի հայտարարություններ է անում, որ անգամ գիտակից մարդու ուղեղում դա տեղ չի անում:
Այսպիսով` ադրբեջանական news.day.az-ը գրում է, որ իբրև Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնաբերել է մի փաստաթուղթ, որը ապացուցում է, որ հայերը ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպանություն» են գործել:
Փոխանցվում է նաև, որ այդ փաստաթղթում գրված է, որ 1920 թ հունիսին ադրբեջանցիները ապրել են «Հայաստանի» տարածքում, մասնավորապես «Երևանում» և այդ ժամանակ նրանք «ոչնչացվել» են հայկական բանակի կողմից:
Հույս ունենաք, որ սա կլինի Ադրբեջանի կառավարության վերջին նմանատիպ հիմար հայտարարությունը, քանի որ շարունակելով այս կերպ նրանք ոչ թե մեզ են վատաբանում, այլ ապացուցում են այն որ իրենք լրիվ անուղեղ են: