Մերժված Արևելքի և չընդունված Արևմուտքի կողմից. Թուրքիայի դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում
Վերջին շրջանում քաղաքական վերլուծաբանները հետևում են Թուրքիայի դիվանագիտությանը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Խոսելով Եվրոպայում Թուրքիայի քաղաքականության մասին ՝ կարելի է առանձնացնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա և Թուրքիայի նախագահի այցն Իտալիա:
Իսկ թուրքական դիվանագիտության արևելյան ուղղության մասին խոսելով պետք է առանձնացրել վարչապետ՝ Էրդողանի այցը Իրան: Նշենք, որ Օլանդի այցը այդ երկիր առաջինն էր, վերջին 22 տարվա ընթացքում, ինչը խոսում է Մերձևավոր Արևելքում Ֆրանսիայի ակտիվացման մասին:
Ֆրանսիայի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այդ տարածաշրջանում ակտիվացման համար , նրանք պետք է սկսեն քաղաքական և տնտեսական համագործակցությունը` տարածաշրջանի երկրների և առաջին հերթին Թուրքիայի հետ: Իսկ Գյուլի այցը Հռոմ կարելի է բացատրել նրանով, որ Իտալիան, լինելով ԵՄ երկիր, խոստացել է օգնել Թուրքիային արագացնելու Եվրամիություն մտնելու գործընթացը: