Հռոմում մահացել է հայտնի ստամբուլահայ մերկապարուհի Այշե Նանան
Հռոմում հունվարի 29-ին մահացել է հայտնի մերկապարուհի արմատներով ստամբուլահայ Այշե Նանան: Այս մասին հայտնում է interfax.by-ը:
Հայտնի է, որ նա երկար տարիներ հիվանդ է եղել քաղցկեղով:
Այշե Նանան 1950-ից մինչև 1980-ականները պարել է Ստամբուլում, Հռոմում և Փարիզում։ Ավելի ուշ արդեն բացել է պարի դպրոցներ և թատրոններ։
Նշենք, որ Այշե Նանան հանդիսացել է հայտնի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի ոգեշնչման աղյուրը: ֆելլինին նկարահանել էր «La Dolce Vita» ֆիլմը, որտեղ Այշե Նանայի դերակատարը եղել է Նադյա Գրեյը: