Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել
Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձրաձայնել է փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆի հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում ИТАР-ТАСС-ը:Երկրի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է Նաջաֆիի հրաժարականը և նրան նշանակել իր խորհրդական:
Մի շարք ԶԼՄ-ների` փոխնախագահի հրաժարականը կապում են առողջական խնդիրների հետ, սակայն Նաջաֆին իր հրաժարականի պատճառները չի նշել:
Նախագահի հրամանով փոխնախագահի և Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ազգային արհեստների կազմակերպության ղեկավարի պաշտոնում է նշանակվել Մասուդ Սոլտանիֆարը, ով նախկինում մի շարք շրջանների գենելար-նահանգապետ է եղել: