"Vogue"-ի շապիկին պետք է Քիմը լինի, ոչ թե Լենա Դանեմը. Քայնե Ուեսթ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը շատ վաղուց ցանկանում է հայտնվել "Vogue" ամսագրի շապիկին: Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի: Քիմն անգամ նշանածին`Ուեթին է խառնել այդ գործին: Քայնեն, ով ջերմ հարաբերությունների մեջ է ամսագրի խմբագիր Աննա Վենտուրի հետ, մի քանի անգամ խնդրել է նրան Քիմին լուսանկարել շապիկին, բայց Վենտուրը մերժել է. «Միայն իմ դիակի վրայով»,-ասել է նա:
Քայնեին շատ է զայրացրել, հատկապես այն, որ շապիկին հայտնվելու է Լենա Դանեմ, ով հայտնի ռեփերի կարծիքով, ոչ մի բանով առավել չէ իր սիրելիից, հակառակը, նա կարծում է, որ Քիմն ավելի արժանի է "Vogue" ամսագրի շապիկին հայտնվելու համար: