Բաքվում բռնաբարված աղջիկն ինքնահրկիզվել է
Ադրբեջանական կայքերից մեկը գրում է, որ այսօր Բաքվի Կենտրոնական կլինիկայի հիվանդանոցի շենքի մոտ ինքնահրկիզման ակտ է կատարել 1992 թ ծնված Մալեյկա Բայրամլին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Աղջկան ծանր այրվածքներով հոսպիտալացրել են:
Ոստիկանությունում հայտնել են, որ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել, քանի որ խնդիրներ է ունեցել իր սիրելիի հետ:
Կայքը գրում է, որ ըստ իրենց աղբյուրների` աղջիկը այդ քայլին է գնացել, քանի որ մի քանի օր առաջ ենթարկվել էր բռնության: