Բաքվում հայ «դիվերսանտ» Մամիկոն Խոջոյանը տվել է իր առաջին հարցազրույցը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Տավուշի շրջանում գերի են վերցրել հայ դիվերսանտի:
Այսօր նրանք նյութ են հրապարկել, որտեղ հայ «դիվերսանտը» տվել է իր առաջին հարցազրույցը:
Մասնավորապես կայքը գրում է. «Հայ ռազմագերի Մամիկոն Խոջոյանը իրեն լավ է զգում և գոհ է, թե ինչպես են իրեն վերաբերվում Բաքվում»:
Պատասխանելով ANS հեռուստաընկերության լրագրողի հարցերին` նա տվել է իրար հակասող պատասխաններ: Սկզբում նա պատասխանել է, որ աշխատում է Հայաստանի հատուկ ծառայություններում, իսկ վերջում հայտարարել է, որ խաղողագործ է:
«Երևանում ես ունեմ երկու մեծ այգի և երկու ավտոմեքենա: Այդ մեքենաների օգնությամբ ես խաղող եմ հավաքում և պատրաստում եմ գինի: Այստեղ ինձ լավ եմ զգում: Այդ օրը ես ընկել էի և կոտրել էի իմ ձեռքը, իսկ այժմ այն չի ցավում»,-ասել է Մամիկոնը:
Ներկայումս Մամիկոն Խոջոյանը բուժում է անցնում Բաքվի հիվանդանոցներից մեկում և բժիկները նրա վիճակը գնահատում են բավարար: