"Тату" խումբը վերամիավորվել է
Սկանդալային "Тату" խմբի աղջիկները`Լենան և Յուլյան վերամիավորվել են`Սոչիի Օլիմպիադային ելույթ ունենալու համար:
"ВКонтакте" սոցցանցի խմբի պաշտոնական էջում նշվում է, որ աղջիկներն արդեն Սոչիում են, որտեղ տեղի է ունենում Օլիմպիադայի բացման գլխավոր փորձը:
Բացի այդ, ինչպես հայտնում է Սոբչակն իր "Twitter"-ում Օլիմպադային կմասնակցի նաև գեղարվեստական մարմնամարզության կրկնակի չեմպիոն ու ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան: