Ստամբուլի իշխանությունները պաշտոնանկ են արել 90 դատախազի և դատավորի
Վերջերս Թուրքիայի Գլխավոր դատախազ նշանակված Չագլայան Հադին իր պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո լրագրողներին հայտարարել է, որ պատրաստվում է մեծ կադրային փոփոխություններ նախաձեռնել:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, պաշտոնանկ եղածներից շատերը կապված են եղել երկրում բարձր աղմուկ հանած՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը պաշտոնանկ անելու գործի հետ:
«HSYK օրինագիծը», որի շրջանակներում երկրի ողջ դատական համակարգը վարչականորեն գտնվում է պետության վերահսկողության ներքո, առաջ է քաշվել դատական մարմինների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու պետության ձգտմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսված հակակոռուպցիոն օպերացիայից հետո:
Այդ ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 50 մարդու՝ գործարարների, պաշտոնյաների և իրենց բարեկամներին այն կասկածանքով, որ նրանք չարաշահել են իրենց դիրքը և կաշառքներ են վերցրել:
Իշխանությունները կարծում են, որ այդ օպերացիան երկրում իրականացվել է արտաքին թշնամիների կողմից, և Թուրքիայում ընդհատակյա գործում է «պետություն` պետության մեջ» սկզբունքը: