Ադրբեջանում ծայրահեղականները բողոքում են իրենց կարգավիճակից
Ադրբեջանում ծայրահեղականներ համարվող սալաֆիտների ղեկավար՝ Համետ Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում նրանք անընդհատ ճնշվում են: Ըստ նրա` պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հալածանքները վերանան, իսկ այդ ամենը հակասում է սահմանադրությանը:
Վերջինիս խոսքով` նրանք ևս Ադրբեջանի քաղաքացիներ են և ունեն հավասար իրավունքներ: Ըստ նրա` լավագույն լուծումը լինի, եթե նա կարողանա հանդիպել Փաշազադեի հետ և քննարկել բոլոր կարևոր հարցերը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը: