Օզզի Օսբորների ընտանիքը գումար է հավաքում Ժաննա Ֆրիսկեի բուժման համար (տեսանյութ)
LifeStyleԲրիտանացի երգիչ և Black Sabbath ռոք խմբի հիմնադիր Օզզի Օսբորնի կինը`Շերոն Օսբորնը տեսաուղերձով է հանդես եկել: Ուղերձում Շերոնը դիմում է աշխարհի մարդկանց`կոչ անելով գումար հավաքել ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի համար:
«Ողջույն Ժաննա: Ես Շերոն Օսբորն եմ: Ես այստեղ եմ` Լոս-Անջելոսում և գիտեմ քո պատմությունը: Ես ուզում եմ, որ դու իմանաս, ես և ամուսինս Մոսկվայում ենք լինելու հունիսի 1-ին և մենք ուզում ենք հանդիպել քեզ հետ: Բայց մինչ այդ, մենք կուղարկենք քեզ գումար`քո բուժման համար: Ես հույս ունեմ, որ դու կտեղադրես այս տեսանյութը քո բլոգում, որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն, որ դու պայքարում ես քո կյանքի համար»,-ասել է նա: