Ջասթին Բիբերը խոստովանել է, որ ծեծի է ենթարկել վարորդին
Վերջին շրջանում սկանդալային իրավիճակներում հաճախ հայտնվող 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը այս անգամ Կանադայի ոստիկանությանը անկեղծորն խոստովանել է, որ ծեծել է Լիմուզինի վարորդին:Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 30-ին գրում է vesti.ru-ն:
Դուրս գալով գիշերային ակումբից, երգիչը կոնֆլիկտ է ունենում մի տղամարդու հետ, արդյունքում Բիբերը մի քանի անգամ հարվածել է վարորդի գլխին և դիմել փախուստի:Վարորդը դիմել էր ոստիկանություն:Պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, լսումները տեղի կունենան մարտի 10-ին:
Հիշեցնենք ,որ 19-ամյա երգիչը, կրկին հայտնվել էր ոստիկանությունում: Նրան ձերբակալել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Բիբերը խոստովանել է, որ եղել է հարբած, նաև օգտագործել է մարիխուանա:
Չնայած ամենին երգիչն ազատ է արձակվել 2,5 հազար դոլարի դիմաց: