Ժաննա Ֆրիսկեի հարազատները դիմել են ղազախ բժիշկներին
Հայտնի երգչուհի, դերսանուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները դիմել են ղազախ բժիշկներին, որպեսզի նրանք օգնեն Ժաննային: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեզ դիմել են Ժաննա Ֆրիսկեի բարեկամները և ցանացել են տեղեկանալ այդ հիվանդության բուժման համար մեր մշակած տեխնոլոգիաների մասին։ Եթե նրանք կարողանան Ֆրիսկեին մեզ մոտ տեղափոխել, մենք գործի կանցնենք»,-ասել է Ղազախստանի ազգային բժշկական ընկերության նախագահ Ալիբեկ Կենետին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է ուղեղի քաղցկեղով: