Ադրբեջանում հաշմանդամները մարդ չեն համարվում
Ադրբեջանի բոքսի չեմպիոն՝ Հուսեյն Հասիմովը արդեն յոթ տարի է հաշմանդամ է: 2004 թվականին նա ավտովթարի ենթարկվեց ՝ կորցնելով քայլելու ունակությունը: Այժմ նա ապրում է երկրորդ հարկում և որտեղ անգամ վերելակ չկա:
Այդ պատճառով վերջինս չի կարողանում անգամ տնից դուրս գալ և մաքուր օդ շնչել: Ավտովթարից հետո նա վիրահատվեց Իրանում, բայց հետագա բուժումը շարունակելու համար նրան գումար է հարկավոր, որ նրան չեն տրամադրում: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը :