Ադրբեջանցի սոցծառայողների արհամարհական վերաբերմունքը երկրորդ խմբի հաշմանդամին հանգեցրեց ինքնահրկիզման փորձի
Երկրորդ խմբի հաշմանդամ Նազիմ Կերիմովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երբ նա առաջին անգամ դիմել է Սոցիալական Ծառայությունների ներկայացուցիչներին , նրանից գումար պահանջեցին, իսկ երբ նա հրաժարվեց գումար տալ նրան մերժեցին օգնել:
Վերջինս նաև ավելացրեց նաև, որ լինելով երկրորդ խմբի հաշմանդամ ստանում է ընդամենը հիսուն մանաթ թոշակ և այդքան քիչ գումարով նա հազիվ կարողանում է ապրել: Այդ արհամարհական վերաբերմունքը նրան հանգեցրեց ինքնահրկիզման փորձի Սոցիալական Պաշտպանության հիմնադրամի շենքի դիմաց: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը: