Հարձակում Ստամբուլի քաղաքապետի վրա
Հունվարի 27-ին Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետարանի դեմ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել անհայտ անձի կողմից: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել են միայն քաղաքապետարանի շենքի ապակիները:
Կրակոցները ուղղված են եղել հենց քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլի սենյակի ուղղությամբ:
Մուստաֆա Սարըգյուլը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու և լուրջ վտանգ է ներկայացնում իշխող կուսակցության համար, հաղորդում է Itar Tass – ը: