Առանց հայոց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն և Արցախ.Աղասի Իսպիրյան
Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։ Այսօր արդեն հայոց բանակը 22 տարեկան է և շարունակում է իր հաղթական ուղին:Բանակի անցած ուղով անցած,նախկին զինծառայող, հայ երգիչ, իր հայրենասիրական կատարումներով հայտնի Աղասի Իսպիրյանը: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց իր բանակային անցած ուղղուց:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում բանակի դերը մեր պետության համար:
-Առանց հայոց բանակի չկա Հայաստանի հանապետություն և Արցախ: Այդպես եմ գնահատում ես:
-Արդյո՞ք պարտավորեցնող էր կրել զինվորի կոչումը:
Դե այո, ինչի չէ: Եթե հիմա, հիմիկվա տարիներով նայենք, ոչ թե անցած արցախյան տարիների,ներկայիս հերոսները մի քիչ ավելի փոքր են, որ համեմատենք անցած տարիների արցախյան պատերազմին, բոլորը տղաների միջև տարիքային տարբերություն կար,հիմիկվա երիտասարդները տարիքով փոքր են մի քիչ և պետք է նրանց քաջալերել, որպեսզի զգոն և ուժեղ լինեն:
- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք Ձեր ծառայության տարիներից:
Իմ ծառայության տարիներից. Ես ծառայել եմ Ղարաբաղում, Հադրութի շրջան առաջին պաշտպանական շրջան:Հետաքրքիրն այն էր, որ ես առաջին անգամ դուրս եկա դիրքեր, խրամատներ, մի փոքր հուզվեցի երբ նայեցի շուրջս մութ, խավար,մենակ լուսնյակն էի տեսնում խրամատի մեջ: Անցավ, այդ մի օրն անցավ ,և երկրորդ օրն արդեն իմ համար սովորական էր դարձել խրամատը:Այնպես, որ ցանկացած հայ զինվորի համար պետք է այդպես լինի, կարող է առաջին անգամ հուզվի ,բայց երկրորդ անգամ արդեն սովորական պետք է լինի:Հայ տղամարդը , զիվորը պետք է ուժեղ լինի:
- Բանակի տոնը , անշուշտ, համազգային տոն է, և այս առիթով կցանկանայինք լսել նաև Ձեր շնորհավորական խոսքը:
-Ես կշնորհավորեմ հայոց բանակի բոլոր զինվորներին, սպայական կազմին :Կցանկանամ բոլոր մեր հայ ժողովրդին խաղաղություն լինի միայն հաղթանակի ճանապարհով: Ուրիշ ձևի ճանապարհով ես խաղաղություն չեմ ուզում, միայն հաղթանակ:Եվ կմաղթեմ մեր զինվորներին և սպաներին հասնեն կորցրած ,մնացած հողերին: