Թուրքիայի նախագահը հույս ունի, որ Ֆրանսիան կօժանդակի իրենց
Թուրքիան ակնկալում է, որ Ֆրանսիան չի ներկայացնի քաղաքական խոչընդոտներ,Թուրքիայի`Եվրամիությանն անդամակցելու հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը`իր ֆրանսիացի գործընկեր` Ֆրանսուա Օլանդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ուրախ ենք , որ վերջին տարիներին , Օլանդը դրական է վերաբերվում այս հարցին», - ասել է Գյուլը: