Հույս կա, որ Ժաննա Ֆրիսկեն կառողջանա
Ամերիկացի ուռուցքաբանները և բժիշկները հունվարի 24-ին Ֆրիսկեյի առողջական վիճակին վերաբերվող ժողով էին կազմակերպել: Նյու Յորքի բժիշկների հավաստմամբ Ֆրիսկեյի վիճակը համեմատաբար կայունացել է, այս մասին հայտնում է newsru.com-ը:
Ավելի վաղ նյարդաբան Իգոր Բորշենկոն բացատրել է, որ Ֆրիսկեի մոտ հայտնաբեված ուռուցքը գործնականորեն կարելի է վիրահատության միջոցով չեզոքացնել:
Այս հանգամանքը հույս է ներշնչում, որ Ֆրիսկեն կառողջանա: Նյարդաբանը բերել է նաև տասնյակ օրինակներ նմանատիպ ուռուցքների վերացման մասին և ասել. «Կարևորը չհիասթափվելն է և հիվանդությանը զարգանալ թույլ չտալը»: