Ադրբեջանը չի բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը. Իլհամ Ալիևի աշխատակազմ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը, տեսականորեն չի բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Մամեդովը նշել է, որ նրանք իբրև կողմ են խաղաղությանը:
«Մենք իհարկե կողմ ենք խաղաղությանը, սակայն հայկական կողմի սադրանքները չենք կարող առանց պատասխան թողել»,-աել է Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-00:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից արիաբար զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: