Բրիտնի Սփիրսն ամուսնանու՞մ է
Վերջին շրջանում լրագրողների կողմից շահարկվում է Բրիտնի Սփիրսի և նրա ընկերոջ Դեյվիդ Լուկադոյի հետ ամուսնության լուրերը, իբրև թե նրանք պատրաստվում են հարսանիքի:
32-ամյա երգչուհին հաստատել է դա: Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն:
« Մոտ ութ ամիս է մենք հանդիպում ենք և ես երջանիկ եմ ինչպես երբևէ»,-ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհու առաջին ամուսնությունը տևեց ընդամենը երկու տարի և 2007-ին ավարտվեց անուսնալուծությամբ: