Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը
Ադրբեջան է ժամանել Ֆիլիպ Լեֆորտը, ով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն է:
Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը հունվարի 27-ին կհանդիպի Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցերը: Այս այցով Լեֆորտոն ավարտում է իր առաքելությունը որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ: