Լոս Անջելեսում հանձնվել են առաջին Գրեմմի մրցանակները
«Գրեմմի» 56-րդ մրցանակաբաշխությանը «2013թ. լավագույն երգ» անվանակարգում հաղթող ճանաչվեց 17-ամյա նորզելանդացի երգչուհի Լորդը՝ Royals կոմպոզիցիայի համար նաև «Տարվա լավագույն սոլո» անվանակարգում է արժանացել մրցանակի,հայտնում է vesti.ru-ն:
«Լավագույն ռոք կոմպոզիցիա» անվանակարգում «Գրեմմի»-ի է արժանացել Փոլ Մաքքարտնին՝ Cut Me Some Slack-ի համար:
«Տարվա ալբոմ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Daft Punk-ի Random Access Memories-ին: Խումբը մրցանակ ստացավ նաև «Տարվա լավագույն դուետ» անվանակարգում:
«Տարվա լավագույն երաժշտական տեսագրություն» անվանակարգում «Գրեմմի»-ն բաժին ընկավ Ջասթին Թիմբերլեյքին ու Jay Z-ին՝ Suit & Tie կոմպոզիցիայի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար:
Լավագույն երաժշտական ֆիլմի համար մրցանակ ստացավ Փոլ Մաքքարթնին՝ «Live Kisses» փաստագրական համերգ-ժապավենի համար: