Սելենա Գոմեսի տուն անծանոթ մարդ է ներխուժել
Սելենա Գոմեսի Կալիֆորնիայում գտնվող տուն է ներխուժել 19-ամյա Խուան Գարսիան ՝ պատճառաբանելով, որ ուզում է տեսնել երգչուհուն իրական կյանքում:
Գոմեսի տան աշխատակիցներից մեկը զանգահարել է ոստիկանություն և տղային ձերբակալել են:
«Ես ընդամենը ուզում էի նրան տեսնել»,-բղավել է տղան:
Տանն էր այդ պահին 21-ամյա երգչուհին, թե ոչ դեռ հայտնի չէ: