Թուրքիայի դեսպանատուն. Մենք թույլ չենք տա ադրբեջանցիները գնան Սիրիա` մեր տարածքով
Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամլո խոսնակ Էլսեվար Սալմանրի հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ամեն ինչ կանի որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիները Թուրքիայի տարածքով ներթափանցեն Սիրիա: Նրա խոսքով` այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են կատարվել:
Այդ խնդիրը իր ուշադրության կենտրոնում է պահում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավիթօղլուն:Նա նաև ավելացրեց, որ արդեն մի քանի ադրբեջանցու հետ են ուղարկել, բայց երբ նրան հարցրեցին քանի հոգու մասին է խոսքը նա հստակ թիվ չկարողացավ նշել:
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալների մոտավորապես է հարյուր ադրբեջանցի մահացել է Սիրիայում: Համաձայն haqqin.az լրատվական կայքի: