Ի՞նչն է հունից հանել Ադրբեջանի արտաքին գործերի ներկայացուցչին

Ըստ միջազգային Freedom House կազմակերպության տվյալներով, Հայաստանում մարդու քաղաքական իրավունքները և ազատությունները ավելի պաշտպանված են քան Ադրբեջանում: Նման հայտարարությունը հունից հանել է Ադրբեջանի արտաքին գործերի ներկայացուցիչ Էլման Աբդուլաևին:
Նա նշել է, որ եթե այդ կազմակերպության ներկայացուցիչները նման հայտարարություն են արել, ապա նշանակում է, որ Freedom House պարզապես կոռումպացված մի կազմակերպություն է, հետևաբար դրա տարածած հայտարարություններին լուրջ չի կարելի վերաբերել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin. az լրատվական կայքը: