Թուրքիան եղանակներ է փնտրում Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից ազատվելու համար
Թուրքիան և Բուլղարիան համաձայնության են եկել կառուցել նոր գազամուղ: Գազամուղի կառուցումից հետո նախատեսվում է , որ երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկ բնագավառում ավելի պետք է խորանա:
Բոլորին էլ հայտնի, որ Թուրքիան այսօր էներգետիկ անվտանգության տեսանկյունից մեծ կախում ունի Ռուսաստանից, և այս այս կերպ փորձում ավելի ինքնուրույն դառնալ:
Այս ծրագրում հատկապես շահագրգռված է Եվրոպական միությունը, որը դեռևս մի քանի տարի առաջ ամեն ինչ անում էր, որ Թուրքիան՝ էներգետիկ տեսանկյունից, միջնորդ պետության հանդիսանա Եվրոպական երկրների և Սև-Կասպյան տարածաշրջանի երկրների միջև: