Մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր հուշարձանների պաշտպանության համար. հայտարարություն
«Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնություն
Անցած տարի կառավարության 1169-Ա որոշմամբ Երևան տեղափոխվեցին թվով 53 հուշարձաններ՝ «ցուցահանդես կազմակերպելու նպատակով»: Շատերը գուցե մոռացել են այդ մասին, սակայն մենք՝ «Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամներս, դեռ հիշում ենք ու պայքարելու ենք , որ այդ չարաբաստիկ, հակաազգային ու օրեքների կոպտագույն խախտումներով ցուցահանդեսը չկայանա:
Ինչպես հայտնվել է ավելի վաղ, նախաձեռնության անդամները բազմիցս հանդիպել են ցուցահանդեսի կազմակերպիչների ու մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, ինչպես նաև հարցը բարձրացրել են Հանրային խորհրդում: Ցավոք, վերջինը որդեգրել էր «հակամարտության խաղաղ կարգավորման ուղին»՝ այն է առանց հարցին լուծում տալու հանդարտեցնել կրքերը, ինչն այնքան էլ նպատակահարմար չէր այս պարագայում, քանի որ բարձրացրած հարցը վերաբերվում է մշակութային արժեքնեիր պաշտպանությանը: Մյուս օղակների ներկայացուցչների պատասխանները ծիծաղելի ու անհիմն են. մասնավորապես վերջին ասուլիսի ժամանակ Արմեն Ապրոյանի կողմից հնչեցված միտքը, թե իբր օրենքի մեջ գրված «բացառիկ» բառը հասկանում ենք որպես երևույթի բացառիկություն:
Հիշեցնենք, որ «Պատմական և մշակութային հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխում կարելի է կատարել միայն բացառիկ դեպքերում' կառավարության որոշմամբ:
Ստորև ներկայացնում ենք հատված՝ ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման հավելվածից, լուսավորելով ձեզ և տալով բացառիկ բառի բացատրությունը: Այսպիսով՝
2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:
Մշակույթի նախարարության հարգելի աշխատակիցներ, առանց օրենքին ծանոթ լինելու, խնդրում ենք հրապարակավ ծիծաղելի արտահայտություններ չանե՛լ:
Հարգելի՛ նախարար Հ. Պողոսյան, ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել այդ անհեթեթ ցուցահանդեսի իրականացումը և վստահեցնում, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր հուշարձանների պաշտպանության համար:
Հարգելի՛ նախարար, հաղորդագրությանը կից ուղարկում ենք հղում, որը Ձեզ հետագայում շատ կօգնի հուշարձանների տեղափոխման հարցում.