Իրանի նախագահի հայտարարությունը զարմացրել է բոլորին
Շվեցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Աշխարհի տնտեսական ֆորումին մասնակցում էր նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանինն: Հետաքրքիր է, որ նրա նախորդը Ահմեդինեժադը ՝ լինելով ութ տարի Իրանի նախագահը երբեք չմասնակցեց այդ Ֆորումին, մինդեռ Հասան Ռոհանին ընդամենը հինգ ամիս նախագահելուց հետո, ընդունեց հրավերը:
Չնայած նրան, որ բոլորը սպասում էին, թե Ռոհանին պետք է Վաշինգտոնի դեմ հայտարարություններ անի, նա ասաց, որ Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ համագործակցել մի շարք հարցերի շուրջ:
Նա հայտարարեց, որ տնտեսական և քաղաքական բարեփոխումները կարող են ավելի սերտացնել Իրանի և մյուս արաբական երկրների միջև հարաբերություններ: