ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել դադարեցնել կրակը
«Մենք ցավակցում ենք այն մարդկանց մահվան համար, որոնք զոհվել են Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում հրադադարի խախտման ժամանակ: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով»,-այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական կայքեջում:
«Մենք կոչ ենք անում կողմերին, որպեսզի նրանք դադարեցնեն ուժի գործադրումը: Մենք մտադիր ենք այս ուղղությամբ խախաղության հասնել: Մեր դիրքորոշումը այս հարցով մնում է անփոփոխ»,-ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ՝ Մարի Հարֆը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ից մինչ այսօր լարված իրավիճակ է տիրում Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում: Երեկ Ալիևը ոտքի էր հանել իր օդուժը և նրանք սահմանի ողջ երկայնքով թռիչքներ էին կատարում:
Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az: