Քարդաշյանը պատմել է հարսանիքի մանրամասները
«Մենք կամուսնանանք ամռանը`Փարիզում: Դեռ հստակեցված չէ տեղն ու օրը, բաց հարսանիքն անպայման կլինի Փարիզում»,-ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է Քիմ Քարդաշյանը:
Քիմն ասել է, Քայնեն իրեն շատ է օգնում, որ նրանք կատարել են աշխատանքի բաժանում`Քիմը զբաղվելու է հյուրերով, իսկ Քայնեն`երաժշտությամբ:
Քարդաշյանը նշել է, որ չի փոխելու իր ազգանունը, բայց Քարդաշյանին կավելացնի Ուեսթ: