Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին. վերջինիս համար հավաքվել է 66 միլիոն ռուբլի
Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին բարոյական և ֆինանսական օգնության համար: Ֆրիսկեն նաև տեղեկացրել է, որ իր բուժման համար հավաքված գումարը գերազանցվել է, և ավելացած ողջ հասույթը կտրամադրվի ծանր հիվանդություններով երեխաների բուժման ֆոնդին: Բարեգործական դրամահավաքությունը ավարտվել է այսօր և հավաքված գումարը կազմում է ավելի քան 66 միլիոն ռուբլի: