Ադրբեջանական դիվերսիան ու հնարավոր պատերազմը. պարզաբանում է ադրբեջանագետը
Ցանկացած կարևոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ԶՈւ-ը դիմում են նման գործողությունների։ Իսկ սա ենթադրում է, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ադրբեջանակագետ Սարգիս Ասատրյանը, ով հավելեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր սպասվող ԱԳ նախարարների հանդիպման հետ:
Ադրբեջնագետը բացի բուն ռազմական հարձակումից, ուշադրություն է դարձնում նաև Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակմանը, այսինքն՝ լրատվական դաշտում էլ նկատվում է հարձակում։ Դիվերսիայից հետո նրանց լրատվամիջոցները հայտարարում են, թե նման բան չկա, ապատեղեկատվություն է, նոր միայն մի քանի օր հետո հայտարարում են, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Սարգիս Ասատրյանը նաև նշեց, որ ակտիվությունը, բացի ԱԳ նախարարների հանդիպումից, կապված է նաև հունվարի 20-ի հետ, երբ սովետական զորքերը մտել են Բաքու։ Սահմանում լարված իրավիճակը հնարավոր է շարունակվի նաև այսօր, հանդիպումից առաջ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել։
Ադրբեջանի իշխանություններն, իհարկե, պատերազմական գործողությունների չեն գնա, բայց նման իրավիճակը ձեռք է տալիս: Այն հարցին, թե հնարավո՞ր է նախորդած դիվերսիայի պատճառով ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, Ասատրյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում, քանի որ բոլոր առիթները պետք է օգտագործել։