Ջասթին Բիբերին ազատ են արձակել 2,5 հազար դոլարի դիմաց
Ջասթին Բիբերին, ում ձերբակալել էին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, ազատ է արձակվել 2,5 հազար դոլարի դիմաց:
Երգչին ձերբակալել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Բիբերը խոստովանել է,որ եղել է հարբած, նաև օգտագործել է մարիխուանա:
Ջասթին Բիբերն իր դեղին Lamborghini-ին վարել է 100կմ/ժամ արագությամբ, այն դեպքում, երբ թույլատրված է եղել ընդամենը 50 կմ/ժամ: