Ադրբեջանական կողմի տեսակետը` ադրբեջանցի կապիտանի մահվան մասին
Այսօր Ադրբեջանական սահմագծին «զոհված» կապիտանը եղել է Ջաֆարով Էլնուր Ջաֆար օղլուն ծնված 1978 և զինվորական ծառայությանը կոչված 1996 թ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Ադրբեջանական կայքը փոխանցում է, որ այս տեղեկությունները տարածել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, սակայն չէր հստակեցրել նրա անունը:
Մասնավորապես կայքը գրում է. Դեպքը տեղի է ունեցել այսօր, սակայն կապիտնի անունը չի հրապարկվում: Ադրբեջանի բանակի մի անդամի սպանության ևս մեկ լուրը համընկավ հունվարի 20-ին տեղի ունացծի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Դիվերսիան կանխելու և դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Այս տեղեկությունը միանգամից հերքվում է Ադրբեջանի կողմից և ասում է, որ հունվարի 20-ին ոչ մի դիվերսիա տեղի չի ունեցել:
Սակայն հունվարի 21-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ելույթ է ունենում սենսացիոն հայտարարությամբ, որ սահմանագծի մոտ վթարի է ենթարկվել զինվորականներով մեքենա, որի արդյուքնում տուժել է 3 մարդ և հենց այդ նույն օրը ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի զինծառայողը անզգուշությամբ ինքն իրեն կրակել է:
Հունվարի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելով Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ հայտարարում է, որ նա մահացել է հերոսաբար. «Ադրբեջանական «սպեցնազը» կրել է մեծ կորուստներ՝ մի քանի հոգի սպանվել են և 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:
Նշենք, որ Ադրբեջանական կայքը նաև գրել է, որ մեր կողմի ասածները պետքը չի ընդունել, որպես ճշմարտություն, սակայն իրենց կողմը շատ կղկտուր է ներկայացնում իրողությունը: Քանի որ հստակ տեղեկություններ չի փոխանցվում շփման գծից և որ անհասկանալի կերպով ՃՏՊ-ին են ենթարկվում և անզգուշությամբ ինքն իրենց վնասում են: