Ադրբեջանի չի պատրաստվում ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրել. Ալիևի հայտարարությունը
Ադրբեջանը չի պատրաստվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դավոսի՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արված հայտարարությանը:
Ոչ չենք պլանավորում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Եվրոմիության հարաբերությունների մակարդակը պահանջում է ավելի բարձր համագործակցության, քանց ասոցացումը: Եվ բացի այդ բառը «ասոցացում» այդքան էլ ընդունելի չէ մեզ համար: «Ասոցացված անդամ» դա ինչ գործընկեր է: Այստեղ չկա հստակ սահմանում: Ադրբեջանը բոլոր առումներով ինքնաբավ երկիր է, թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես»,-ասել է Ալիևը:
«Մենք ԵՄ-ին հայտարարել էինք, որ չէինք կարող ու չենք կարող ստորագրել ասոցացման համաձայնագիր, այլ կարող ենք գործակցել»,- հավալել է Ալիևը: