Անջելինա Ջոլին կրկին կվիրահատվի
Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հանդիսանում է ոչ միայն լավ դերասանուհի, այլ նաև գեղեցկուհի: Այս մասին շատերն են փաստում: Ինչպես հայտնի է նա վիրահատության էր ենթարկվել, քանի որ հիվանդ էր քաղցկեղով:
Նրան շատերը բնորոշեցին որպես քաջ կին, քանի որ, ոչ բոլոր կանայք կարող էին գնալ նման քայլի և հեռացնել կրծքերը:
Դերասանուհին կրկին վիրահատության է ենթարկվելու: Սակայն, այս անգամ ոչ թե հիվանդության պատճառով, այլ պարզապես նա գտնում է, որ պետք է որոշակի փոփոխություններ անել: Մասնավորապես նա մտադիր է վիրահատել ձեռքերը, քանի, որ դրանք ըստ նրա գեղեցիկ չեն: