Այս երգչուհու՝ «Օսկարին» մասնակցությունը մեծ պատիվ է կազմակերպիչների համար
Ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը` «Օսկար»-ին Բաբարա Ստրեյզանդի մասնակցությունը պատիվ է մրցանակաբաշխության կազմակերպիչների համար:
Բաբարա Ստրեյզանդը կմասնակցի ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Իրադարձության պրոդյուսերներ Կրեյգ Զադանը և Նիլ Մերոնը հայտնեցին, որ ստացել են Ստրեյզանդի համաձայնուտյունը նշանավոր մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Նրանց համար դա, իհարկե, մեծ պատիվ է. կինոյի և արվեստի վերաբերյալ այս իրադարձությունը ամբողջական և լիարժեք չի լինի, եթե չմասնակցի Բարբարա Ստրեյզանդը: Երգչուհին «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցել է երկու անգամ: Նրա նախորդ ելույթը տեղի է ունեցել 1977 թվականին: 1968 թ. Նա «Օսկար» է ստացել «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կոմեդիայի համար, իսկ 1976 թ՝. «Աստղերի ծնունդը» լավագույն երգի և ֆիլմի համար: Բացի այդ երգչուհին ևս երեք անգամ մասնակցել է «Օսկարին», սակայն մրցանակներ չի ստացել:
«Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս-Անջելեսում, փետրվարի 25-ին: Այն կվարի մուլտիպլիկատոր Սետ Մակֆարլեյնը: