Թուրքիայում շարունակվում են պաշտոնանկությունները
Թուրքիայի կառավարությունը Անկարայի և մյուս քաղաքների ոստիկանության բաժանմունքների անձնակազմում կադրային փոփոխություններ է կատարել դեկտեմբերի 17 – ին անցկացված հակակոռուպցիոն գործողությունից հետո, որի շրջանակներում ձերբակալվել է մի քանի տարի տասնյակ մարդ, այդ թվում նաև գործարարներ ու նախարարների որդիներ: Այս մասին հայտնում է BBC-ին:
Անկարայում և Իզմիրում կադրային փոփոխությունները վերաբերել են ավելի քան 470 ոստիկանների, որոնց արդյունքում աշխատանքից հեռացվել կամ այլ բաժիններ են ուղարկվել շուրջ 470 ոստիկան: Իզմիրում կադրային փոփոխությունները վերաբերել են ոստիկանության 12 բարձրաստիճան պաշտոնյաների: