Ես չեմ իջնի այդ կարգի մարդկանց մակարդակին. աշխատակիցներին ծեծի ենթարկած Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր- թանգարանի տնօրեն
Նախորդ տարվա դեկտեմբերին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր- թանգարանում բարձրացած աղմուկը հասավ նույնիսկ մայրաքաղաք: Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը տարեվերջին ընդհանուր ժողովի ժամանակ բռնություն էր կիրառել թանգարանի երկու աշխատակցուհիների' Անիկ Միքայելյանի և Սիրանուշ Զադոյանի նկատմամբ: Ծեծկռտուքի արդյունքում կանայք հայտնվել էին հիվանդանոցում: Տնօրենի նյարդերը տեղի էին տվել այն պահին, երբ հաստիքների վերադասավորման և դրա արդյունքում երկու կանաց աշխատանքից ազատվելու մասին հայտարարությանը հետևել էր վերջիններիս «հանդուգն» պահվածքը:
Փաստի առիթով ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Միջադեպի թեժ օրերին, երբ հանրությունը քննարկում էր Կարեն Արիստակեսյանի «քաջագործությունները», նույն ինքը' թանգարանի տնօրենը, անմեղ դեմքով հայտարարում էր, որ իր խոսքը կասի այն օրը, երբ նախաքննությամբ կպարզվի իր անմեղությունը:
Հիրավի, եկել է այդ օրը, և «Հրապարակ»-ը հենց Արիստակեսյանից էլ փորձել է պարզել սեփական վերաբերմունքը «կեղծ» տուժողներ ներկայացած աշխատակցուհիների նկատմամբ: Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հակընդդեմ բողոք ներկայացնել իր բարի անունը արատավորող աշխատակցուհիների նկատմամբ, ասել է. «Ես չեմ իջնի այդ կարգի մարդկանց մակարդակին»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: