Մարդիկ հավաքվել էին ոգեկոչելու հայոց բանակի զինվոր, նահատակ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը (տեսանյութ)
Ուղիղ խոսքԱյսօր հոգեհանգստայան արարողություն է տեղի ունեցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: Մարդիկ հավաքվել էին ոգեկոչելու հայոց բանակի զինվոր, նահատակ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: Բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ' հոգեհանգստյան արարողությանը մասնակցել է նաև Նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին' երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ: Երկրի ղեկավարի խոսքով' Արմեն Հովհաննիսյանը եւ նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության եւ ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել թշնամու կողմից ագրեսիայի ցանկացած դրսեւորում:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական եւ ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
Շահե Աջեմյան Ֆեյսբուք