Իրանում գրանցվել է մի քանի երկրաշարժ
Իրանի Գերաշ քաղաքի՝ Ֆարս նահանգի մոտ գրանցվել է երկրաշարժ 4,1 և 4,3 ուժգնության Ռիխտերի սանդղակով: Այս մասին հայտնում է իրանական "iribnews" հեռուսատընկերությունը:
Առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով՝ 6:56, իսկ երկրորդը՝ 7:02:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա: