Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ դիվերսիայի ժամանակ զոհ չի ունեցել, սակայն, չգիտես ինչու զինվորները սրտի անբավարարվածությունից մահանում են
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էր հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ այդպիսի բան չի եղել և նրանք ոչ մի դիվերսիա չեն կազմակերպել և հետևաբար ոչ մի զոհ չունեն:
Սակայն հունվարի 20-ից նրանք սկեցին հայտարարել, որ իբրև թե նրանց զինվորներից մեկը պատահաբար ինքն իրեն կրակել է, իսկ ահա այսօր հայտարարում են , որ ժամկետային զինծառայող Ակպեր Աջարօղլու Ալիևը՝ սրտի անբավարարվածությունից մահացել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում: