Ժաննա', շարունակի'ր ապրել
Ռուսաստանի հեռուստաընկերություններից մեկը հաղորդում էր պատրաստել Ժաննա Ֆրիսկեյին նվիրված: Հաղորդումը անվանել էին «Ժաննա', շարունակ'իր ապրել»:
Երբ երգչուհու հիվանդության մասին լուրը հաստատվեց , Ժաննայի ընկերները, հարազատները և երկրպաուները որոշեցին օգնել նրան ոչ միայն հոգեպես, այլև ֆինանսապես:
Ռուսական առաջին հեռուստաալիքը ստեղծեց հատուկ ֆոնդ , որի միջոցով իրենց ներդրումը կարող էին ունենալ բոլոր ցանկացողները` փոխանցելով գումար հատուկ հաշվեհամարին կամ ուղարկելով հաղորդագրություններ:
Նախնական տվյալներով հավաքվել է ավելի քան 48 000 000 ռուբլի:
Ռուսաստանի առաջին ալիքը տեղեկացնում է, որ գումարի ավելցուկի դեպքում այն կտրամադրեն երեխաների առողջացման բարեգործական ֆոնդին: