Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդացել է արևի ճառագայթների պատճառով. բժիշկներ
Ինչպես հայտնի է ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով է հիվանդ: Բժիշկները բարձրաձայնել են բոլոր հնարավոր պատճառները, որը կարող էր պատճառ հանդիսանա երգչուհու` քաղցկեղով հիվանդանալու համար:
Պատճառներից մեկն ու գլխավորը հանդիսանում է արևի ճառագայթները: Ինչպես հայտնի է երգչուհին երկար ժամանակ արևի ներքո նկարահանումներ է իրականացրել Մեքսիկայում: Դրանից հետո նա մեկնել է Մայամի` ծնողների մոտ: Նշենք, որ երեխային նա ունեցել է հենց այնտեղ:
Բժիշկների խոսքով` հենց արևի ճառագայթները կարող են հիմք հանդիսանալ նման հիվանդության առաջացման: Այս մասին հայտնում է rambler-ը: