Հանճարեղ մտքեր ծխախոտի մասին
1. Ծխելը թողնելը հեշտ է: Ես հարյուրավոր անգամներ արել եմ դա: Մարկ Տվեն
2. Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում՝ մի տխմար. իսկ մեջտեղում՝ չոր խոտ: Հաիմ Բիալիկ
3. Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է: Զիգմունդ Ֆրեյդ
4. Եթե բոլոր սիգարները և սիգարետները որոշ արական անդամի տեսքով սարքեին, տղամարդկանց մեծ մասը անմիջապես կդադարեր ծխել: Հնարավոր է որ դա պատահեր, որովհետև սիգարները համենայն դեպս դրան նման են, և դարձյալ տեսնում եք ինչպես տղամարդիկ լիզում և դրանց ծծում են, կարծես ագահորեն դիմավորելիս լինեն մի ընկերոջ, ով նոր է վերադարձել երկար ճամփորդությունից: Դուեյն Ալեն Հան
5. Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, որ որևէ գործ ենք կատարում: Ռալֆ Վալդո Էմերսոն
6. Կարող է իմ ծխելը ձեզ անհանգստացնում է, բայց ինձ սպանում է: Կոլետ
7. Թութունի սպառումը մեր ժամանակների ամենամեծ կանխարգելի առողջական ռիսկն է: Սաբին Բաետզինգ
8. Այդպես է թութունի և ռոմի հետ՝ նախ ուրախ ես, հետո ընկնում ես: Վիլհելմ Բուշ
9. Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը: Սարքելը մի պեննի արժի: Մեկ դոլարով կծախես: Մոլուցք է բերում: Եվ հիանալի ապրանքանշային հավատարմություն կա: Ուորեն Բաֆետ
10. Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է, որ երբ ըստ նշվածի է օգտագործվում, սպանում է իր սպառողին: Բժ. Գրո Հարլեմ Բրուդթլանդ
11. Միակ «ավելի ապահով» ծխախոտը ձեր վերջինն է: Դուեյն Ալեն Հան
Վիգեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից: