Թուրքիայի վարչապետի բոցաշունչ հայտարարությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է միավորվեն և Սիրիայում արյունահեղությունը դադարեցնեն:
BBC-ի հաղորդմամբ Էրդողանն իր ելույթում նշել է նաև, որ Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան հարյուր հիսուն հազար խաղաղ բնակիչ և աշխարհը չպետք է լռի նման իրավիճակի դեպքում: