Ստամբուլում տեղի է ունեցել պայթյուն
Ստամբուլ քաղաքի «Տուզլա» նավաշինական ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով մահացել է 1 և վիրվորվել 4 մարդ: Լցանավում, որը հանդես էր գալիս թուրքական դրոշով և Տիբիլ անունով, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակոց 13.24 (Հայաստանի ժամանակով 15:24): Դեպքի վայր են ժամանել 6 փրկարարական նավակներ և քարշակ: Այս մասին հայտնում է hurriyet.com:
Պայթյունի հետևանքով տախտակամածին առաջացել է երկու մետր տրամագծով փոս: Լցանավը քարշակի օգնությամբ կտեղափոխվի նավաշինարան: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ լցանավը դատարկ է եղել: Պայթյունի պատճառները հայտնի չեն: