Պայթյուններ թուրք-սիրիական սահմանի մոտ
Թուրք-Սիրիական սահմանի Թուրքիայի Ռեյհանլը գավառի Ջիլվեգյոզու անցակետի սիրիական կողմում 5 րոպեի տարբերությամբ 2 ավտոմեքենա է պայթեցվել: Թուրքական «Ռադիկալ»-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով պայթյունների արդյունքում զոհվել է 12, վիրավորվել՝ առնվազն 50 մարդ: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Հաողորդվում է, որ այրվել են նաև մոտակայքում կայանված բազմաթիվ մեքենաներ:
Վիրավորներից 3-ին անցկացրել են թուրքական Ռեյհանլը: Հաղորդվում է, որ նրանցից մեկը ճանապարհին մահացել է, իսկ մյուս 2-ը ծանր վիճակում տեղափոխվել են Ռեյհանլըի պետական հիվանդանոց: