Թուրքիայում հրատարակվող հայկական Ակօս թերթի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Թուրքիայում հրատարակվող հայկական երկլեզու «Ակօս» թերթի էլեկտրոնային կայքը հաքերային հարձակման է եթարկվել: Կայքի գլխավոր էջին գրված է եղել «Hacked by SERBERUS» գրությունը: Այնուհետև գրված է եղել. «Դեռ ի՞նչ որ մեկը դեռ Հրանտի անունն է տալիս: «Մաքուր արյունը, որը պետք է լցվի թուրքից հեռացված թունավոր արյան փոխարեն, առկա է հայի՝ Հայաստանի հետ ստեղծած երակի մեջ է»: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Serberus Reis Says.
«Մենք այս խոսքերը չենք մոռացել և թույլ չենք տալու, որ դրանք մոռացվեն: Եթե աշխարհում մեկ թուրք էլ մնա, հետապնդելու է ձեզ: Դա չմոռանաք»:
Գրությանը հաջորդել է Աթաթուրքի հայտնի «Երաջանիկ եմ, որ թուրք եմ» հայտնի արտահայտությունը:
Այդ հաղորդագրության վրա սեղմելիս հղումը տեղափոխվում է forumunuz.com կայքի վրա: